«Հայկական ռուսախտը». Տիգրան Խզմալյան
![]() 434 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 09:50 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական ռուսախտը. Ռուսաստանն աջակցում էր թրքերին 1915-16թթ․ հայկական ջարդերի կազմակերպման մեջ՝ հիշեք, որ Վանը չհանձնվեց թրքական բանակին, այնտեղ հռչակվեց առաջին հայոց անկախությունը և միայն ռսների դավաճանական նահանջից հետո քաղաքը մատնվեց եղեռնի։ Ռուսաստանը փրկեց և վերականգնեց թրքական պետությունը 1920-21թթ․, փոխանցելով Քեմալին զենք, փող և հող՝ ամենը հայերի հաշվին։ Ռուսաստանը կազմակերպել էր հայկական ջարդերը Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում 1988-1990թթ. Ռուսաստանն իր զորքով օգնում էր Ազրբեջանին 1991-1992թթ․ հեռացնել հայերին Շահումյանի և Գետաշենի շրջաններից։ Ռուսաստանն օգնում էր Ազրբեջանին վերականգնել դրա ջախջախված բանակը, մի քանի միլիարդ դոլարի հարձակվողական զենք մատակարարելով Բաքվին և պատրաստելով դրան 2016-ի և 2020թթ․ պատերազմներին։ Այսպիսով պետք է արձանագրել, որ Ռուսաստանը մեկ դար շարունակ (և ավել) իրականացնում է խիստ հետևողական հակահայկական և թրքամետ քաղաքականություն։ Չտեսնել դա և պնդել հակառակը կարող են միայն անմեղսունակ ապուշները կամ վարձու ռսական գործակալները։ Ալբերտ Էյնշտեյնի բնորոշմամբ՝ հոգեկան խանգարման ամենավառ ապացույնցն այն է, երբ անձը (կամ էլ ողջ ազգը) մշտապես կատարում է նույն անիմաստ գործողությունը, բայց ամեն անգամ ակնկալում է ուրիշ արդյունք։ Սա հայկական ռսամետության, ռսամոլության, ռուսուլմանության կատարյալ ախտանիշն է։ Ես դա կարճ կանվանեի հայկական ռուսախտ։ Լուսանկարում՝ ռուս և թուրք զինվորների եղբայրական միասնությունը, 1916թ․, Արևմտյան Հայաստան»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
