«Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ռազմագերիների թեմայով այսօրվա քննարկումը». Էդմոն Մարուքյան
![]() 293 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 10:50 ԱԺ նիստի մեկնարկին Լենա Նազարյանը հայտարարեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես նշեց, որ թեման շատ զգայուն է և առնչվում է ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին և, նրանց անվտանգությունից ելնելով, «Իմ քայլի» պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումն անցկացվի փակ: Արձագանքելով Մակունցին՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով հայրենակիցներին, ասաց. «Մենք նախաձեռնել ենք ռազմագերիների հարցով քննարկում և վերջում ուղերձի ընդունում, որն իրենից ներկայացնում է քաղաքական նկատառում չունեցող տեքստ: Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ուղերձի այսօրվա քննարկումն ԱԺ խորհրդի նիստում, սակայն պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել և այն պարտադիր պիտի քննարկվի: Նրանք չեն ուզել, որ այս թեմայով ելույթներ ունենանք: Երբ հասկացել են, որ անպայման պիտի քննարկվի, որոշել են փակ անցկացնել քննարկումը»: Էդմոն Մարուքյանը հարցի փակ քննարկումը համարեց անիմաստ և պատգամավորներին կոչ արեց ձեռնպահ մնալ քննարկումը փակ անցկացնելու նախաձեռնությունից: Մարուքյանը վստահեցրեց, որ պատգամավորներն իրենց ելույթներն այնպես կկազմակերպեն, որ որևէ ձևով չի վտանգի ռազմագերիներին: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
