«Անկիրթ փոխգնդապետը հեռախոսը ձեռքիցս գողացավ, ասաց՝ արա՛, էս զապիս ա անո՞ւմ». անհետ կորածի մայր
![]() 506 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 11:35 Էջմիածնի զորամասի տարածքում բողոքի ակցիայի ժամանակ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՊՆ-ից հակասական տեղեկություններ են փոխանցել իրենց զավակների ճակատագրի մասին. մի զինվորական հայտնում է մի տեղեկություն, մյուսը հերքում է նրա խոսքը: Բացի այդ՝ ՊՆ ներկայացուցիչը նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել: «ԱԱԾ-ում Էջմիածնի զորամասի անհետ կորածների գործով զբաղվող անձը լուռ նստած էր, իսկ կողքինը՝ գնդապետ Մարությանը, ինչպես ինքն էր բնորոշում, «լավության կարգով» ասաց՝ դուք չգիտե՞ք քիմիկների հետ ինչ ա եղել: Ասացինք՝ չէ, ինքն էլ ասաց՝ ո՞նց չգիտեք, 17 հոգին մահացած են, 17-ն էլ՝ գերի: Դե պատկերացրեք ծնողների վիճակը...: Ես իրեն հարցրի՝ նման հայտարարություն, որ անում եք, Ձեզ որտեղի՞ց նման ինֆորմացիա, ասաց՝ դե ես լավության կարգով էի ուզում ասել, Դուք հիմա Ձեր ձայնը բարձրացնում եք: Ծնողներից մեկը հարցրեց՝ Դուք ո՞վ եք, որ նման հայտարարություն եք անում, ասաց՝ ուզում ես իմ անունն իմանաս, գնա նախարարություն, իմացի: Ես զանգեցի ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ Նշանյան Վարդանին, նա ասաց՝ ես նման բան չեմ ասել, Մարությանն ասաց՝ ընկերական միջավայրում իրենց դիմել են մարդիկ քիմիկների հարցով, Նշանյան Վարդանն իրենց ասել ա, որ համադրել ա թշնամու հրապարակած տեսանյութերը, և եկել այդ հետևությանը ու էլ ոչ մի բան չկա մտածելու: Նշանյանին հարցնում եմ՝ եթե Դուք նման տեղեկություն ունեք, ինչի՞ մենք մինչև հիմա չգիտենք, ասում ա՝ ես նման բան չեմ ասել, գնդապետ Մարությանն էլ ասում ա՝ դուք ինձ սխալ եք հասկացել: Հաջորդ օրը ՊՆ-ից ուղարկում են ոմն անկիրթ, անդաստիարակ Վահագն Վարդանյանին, ով այս ծնողներին անվանեց պրովոկատորներ, թե իբր ժողովուրդն իրենց ցավը սարքել ա գործիք, ասաց՝ Մարությանը շատ վատ մարդ ա, և էս ամենը ինքն ա խառնել, հեռախոսը ձեռքիցս գողացավ՝ մտածելով որ ձայնագրում եմ և ասաց՝ արա՛, էս զապիս ա անո՞ւմ: Հիմա դիմում եմ ՊՆ-ին. փոխգնադապետ Վահագն Վարդանյանի նման անկիրթ, անդաստիարակ անձը ձեր կադրերում ի՞նչ գործ ունի»,- ասաց՝ անհետ կորած զինծառաողի մայր Մանյա Մելոյանը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
