«Միջնորդություն եմ ներկայացրել ԱԱԾ՝ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու համար». Ալեքսանդր Կոչուբաև
![]() 1159 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 10:30 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին։ Խնդիրն առաջացել է հողերի վաճառքի գիշերը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։ Նշված գործով ՀՀ ԱԱԾ-ն առգրավվել էր ՀՀ կառավարության տեսախցիկների ձայնագրությունները, սակայն ՀՀ ԱԱԾ-ից «ինչ-որ» մեկը դրանք փոխանցել է Մանե Գևորգյանին, իսկ վերջինն էլ հրապարակել է տեսանութերը։ Այսինքն՝ Մանե Գևորգյանն «անհասկանալի» ճանապարհով ձեռք է բերել առգրավված տեսաձայնագրությունները, ինչպես նաև հրապարակել է նախաքննական գաղտնիքը։ Նշված փաստերը չափազանց կարևոր նշանակություն ունեն պաշտպանական կողմի համար և մենք անպայման հետամուտ ենք լինելու այդ հանգամանքների պարզմանը և ՀՀ կառավարական տնից քրեական գործի ուղղորդման բացառմանը։ Հաջորդիվ կանդրադառնամ այդ քրեական գործով տուժող Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործը ՀՀ գլխավոր դատախազի, ԲԴԽ որոշ անդամների, որոշ դատարանների նախագահների հետ քննարկելու խնդրին։ Բացահայտելու դեռ շատ բան կա․․․»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
