«Կուսակցությունների մասին օրենքը մեր պայմաններում ոչ մի բան չի փոխելու». Բ. Նավասարդյան
![]() 393 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 21:30 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համաձայն եմ Էդմոն Մարուքյանի հետ, որ «Կուսակցությունների մասին» օրենքը մեր պայմաններում ոչ մի բան չի փոխելու: Այդ կարծիքին էի նաև 2018֊ին, երբ հարցը արհեստականորեն արդիականացվեց: Չեմ բացառում, որ ավելի խիստ կարգավորումները նույնիսկ բացասական դեր կկատարեն՝ դժվարացնելով նոր, առողջ քաղաքական ուժերի ի հայտ գալը, իսկ հները, որոնք բոլոր ռեսուրսներն ունեն հարմարվելու ցանկացած պայմանների, շրջանցելու օրենսդրական նորմերը և շարունակելով գործել ինչպես նախկինում: Ցավոք, չունենք այն կայացած ինստիտուտները, որոնք կապահովեն փոփոխված օրենքի արդյունավետ կիրառումը: Եվ ընդհանրապես, դասական իմաստով կուսակցությունները ներկա իրողություններին (գոնե Հայաստանում) միայն մասամբ են համապատասխանում: Կարգավորման ավելի ճկուն դաշտ է անհրաժեշտ քաղաքական ոլորտում բարեփոխումների համար: Պետք էր դա սկսել տեղական ինքնակառավարման մակարդակից, բայց այստեղ կատարյալ ձախողում արձանագրվեց: Հիմա այդ նույն ձախողված տրամաբանությամբ է առաջ շարժվում խորհդարանական մեծամասնությունը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
