«Դուք դրանով խախտում եք ՀՀ Սահմանադրությունը»․ Տարոն Սիմոնյան
![]() 317 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 17:15 Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով վարչապետին, ասաց. «Դուք ստորագրել եք մի փաստաթուղթ, որը մի քանի դրվագով խախտում է միջազգային իրավունքը և, ավելին, խախտվել է ՀՀ Սահմանադրությունը: Դրան գումարած՝ այդ փաստաթուղթը մեր օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ չի մտել, բայց դուք շարունակում եք գործադիր իշխանության մարմինների անմիջական ղեկավարությամբ իրագործել այդ փաստաթուղթը: Ի՞նչ իրավական հիմքով եք շարունակում կիրառել այդ փաստաթուղթը, եթե այն ուժի մեջ չի մտել: Արդյո՞ք մենք հասկանում ենք, որ դուք միջազգային իրավունքը խախտող փաստաթղթի տակ եք ստորագրել: «Նախ ասեմ, որ փաստաթղթի ստորագրման հանգամանքի հետ պարզաբանումներ տվել եմ և նոր բան ավելացնել չեմ կարող: Մեր մեծագույն խնդիրն այն է, որ բոլոր գործընթացներում ժողովուրդը որևէ պատճառով չկորցնի Հայաստանում ազատ կամարտահայտման իր իրավունքը: Դա հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի ռազմական դրությունը»,-պատասխանեց վարչապետը: «Դուք իմ հարցին այդպես էլ չպատասխանեցիք»,- արձագանքեց Սիմոնյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
