«Վազգեն Մանուկյանն իշխանության կբերի Ռոբերտ Քոչարյանին և նրա կոմպանիային». Անդրանիկ Քոչարյան
![]() 462 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 01:40 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ ընդդիմության այն պնդումներին, թե Վազգեն Մանուկյանը վարչապետի չեզոք թեկնածու է: «Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն ինչպես էր բնորոշում Վազգեն Մանուկյանին և ինչո՞ւ էր այդպես բնորոշում: Վազգեն Մանուկյանը երբեք չեզոք չի եղել: Նա միշտ սպասել ա մի իրավիճակի, որպեսզի իր չբավարարված ամբիցիաներն ինչ-որ ձև կարողանա բավարարել: 1996-ից հետո ինքն անընդհատ մտածել ա՝ ոնց անի, որ գոնե տասը րոպեով դառնա Հանրապետության վարչապետի պաշտոնակատար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է նա: Քոչարյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի հետևում են17 կուսակցությունների առաջնորդները, ուստի նա չի կարող չեզոք լինել. «Հետևում խաղացողներ շատ կան: Առնվազն Ռոբերտ Քոչարյանն այնտեղ է: Վազգեն Մանուկյանը հիմա համաձայնել է 1 տարի չեզոքի կերպարով լինել և իշխանության բերել Քոչարյանին և նրա կոմպանիային»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
