Փաշինյանը կոալիցիա կազմելու ծրագի՞ր ունի. «Հրապարակ»
![]() 394 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 08:35 «Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ քաղաքական որոշ ուժեր և անհատներ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային բանակցությունների մեջ են՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցով։ Ավելին, կառավարության նոր նշանակումների որոշ մասը տեղավորվում է այդ ծիրում։ Բայց քանի որ պահը հարմար չէ համագործակցության մասին բացահայտ հայտարարելու, ու այս կառավարության ճակատագիրն էլ անորոշ է, ուստի ընտրել են ստվերային համագործակցության ճանապարհը։ Փաշինյանի հնարավոր դաշնակիցների թվում նշում են անուններ, որոնք անգամ նրա հեռացումն են պահանջել․ ՀԱԿ, «Քաղաքացու որոշում», Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյանի «Հանրապետություն»։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նշանակումը համաձայնեցվել է ՀԱԿ-ի հետ, Վաղարշակ Հարությունյանին Պնախարար դարձնելու լոբբիստն Արման Բաբաջանյանն է։ Օրակարգում է արդարադատության նախարարի հեռացման հարցը, որի համար պայքարում են ՀԱԿ-ականները։ ՔՈ-ի ղեկավար Սուրեն Սահակյանը մեզ հավաստիացրեց, թե «որևէ տեսակի» կառավարության կազմում ընդգրկվելու բանակցություն չի ընթանում իրենց հետ։ «Դա ակտուալ կլիներ մինչև 1,5 նախարարության գործը որպես կառավարության ծրագիր ներկայացնելը»,- ասաց նա՝ նկատի ունենալով Փաշինյանի 6-ամսյա ճանապարհային քարտեզը։ «Մենք այլ աշխատանք ենք տեսնում՝ որպես կառավարության օրվա հրամայական՝ կառավարությունն աշխատեցնելն է, որպեսզի քաղաքացին այստեղ մնալու դեպքում ապահովություն զգա, որ պետությունը հոգ է տանում իր մասին, իր և երեխաների ապագայի համար լավ հեռանկարներ տեսնի»։ Այսինքն՝ նահանջե՞լ եք հրաժարականի պահանջից: «Մեր կարծիքով, լավագույն լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռանալը և նոր, չեզոք կառավարության ստեղծումն է»։ Բայց եթե հրաժարական չի տալիս, պիտի աշխատեն։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
