««Մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու» խնդիրը». Գոռ Աբրահամյանը պարզաբանում է

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին, ցավոք, շատ բնորոշ է դարձել հանրային պրկված նյարդերի լարերի վրա խաղալով՝ մանր սենսացիաների պատրանք ստեղծելու համար «մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելը»: Հերթականը կոնկրետ լրատվամիջոցին հղմամբ՝ այսօր այլ լրատվամիջոցներով ևս տարածված այն լուրն էր, թե իբր, պատերազմի օրերին դատախազությունը «ոչինչ չի խնայել»: ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերելու և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության համար նախատեսված վարչական տարածքի վերանորոգման համար՝ այդ նպատակով ընդհանուր ծախսելով 60 մլն ՀՀ դրամ: Տեղեկատվությունը հրապարակող մեր գործընկերները «համեստաբար» մոռացել են դրանում նշել, որ նշված աշխատանքների համար պետական բյուջեից գումարները տրամադրվել են պատերազմից շատ ավելի վաղ: Մասնավորապես դրա վերաբերյալ որոշումները ՀՀ կառավարությունն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 10-ին իր համապատասխանաբար 15-18Ն և 15-25Ն որոշումներով: Որից հետո բնականոն հունով սկսվել է գնումների, պայմանագրերի կնքման և մնացած ընթացակարգերը:
Իսկ դատախազությունը պատերազմի ընթացքում, իսկապես, «ոչինչ չի խնայել»: Հայկական զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ դատախազությունն իր բյուջեից այդ ընթացքում 78,5 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու» խնդիրը, հավանաբար, թույլ չի տվել հրապարակվածի մեջ նաև այս մասին հիշատակել»:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
38017.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
37917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
43616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
43716.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
31416.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
30816.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50914.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
51214.11.2026, 10:42