«Այսօր ամբողջ աշխարհով մեկ փոխվում են հասարակարգերը. ոչ մի պետություն չի պատկերացնում՝ դեպի ուր». Սուքիաս Թորոսյան
![]() 373 Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 04:05 Ծաղրանկարիչ, նկարիչ, դերասան Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախնադարից ապրում ենք և առաջին համայնքները կարծես մեր մոտ են ձևավորվել։ Համայնական հասարակությանը չդավաճանեցինք ոչ ստրկատիրականում, ոչ ֆեոդալականում, ոչ բռնատիրականում, ոչ գաղութատիրականում, ոչ ցարիզմի, ոչ կապիտալիստական, ոչ դեմոկրատական և ոչ էլ սոցիալիստական հասարակարգերում։ Երբ շումերները, խեթերը, ասորիները, իսկ հետո հույներն ու Հռոմն ստրկատիրական հասարակարգ էին ստեղծում, մենք նույնիսկ Տիգրան Մեծի գրաված տարածքներից գերիներին ստրուկ չէինք պահում, այլ իրենց համար համայնքներ էինք ստեղծում.....Բա չիմանանք-ու՞մ տղան է, ո՞ր երկրից է, ի՞նչ գործ ունի, Տիգրանի մասին ի՞նչ կարծիք ունի.....Մի խոսքով, մարդ ա չէ.... 2-րդ դարից կարելի է ասել ֆեոդալիզմը մեզանից սկսեց և 6-րդ դարում մտավ Եվրոպա։ Քրիստոնեությունը շատ հարմար էր երկիրը համայնական թողնելու։ Բուրժուազիա, կապիտալիստ ունեինք, բայց կարևորը համայնքն էր։ Սոցիալիզմը սիրով ընդունեցինք, որովհետև կոլխոզ, սովխոզ հենց համայնավարությունն էր։ Ստրկատիրությունն առանձին տեղերում գոյատևեց մինչև 1926թվ., իսկ 1948թ. ՄԱԿ-Ի մարդու իրավունքների կողմից արգելվեց։ Գաղութատիրական երկրները նվազում են, բայց մի քանի տեղ կարծես պահպանվում է։ Այսօր ամբողջ աշխարհով մեկ փոխվում են հասարակարգերը, և ոչ մի պետություն չի պատկերացնում դեպի ուր... Մենք կարող ենք լինել նոր հասարակարգի ստեղծման առաջնեկը։ Կգրեյի իմ տեսակետները, բայց կթողնեմ այս գրառումը կարդացողներին։ Հ.Գ. Լուսանկարում հոկտեմբերիկն է, շատ վախենալու»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
