«Պատասխանատու է ոչ թե մտածող փոքրամասնությունը, այլ ինչ-որ մեկին իշխանության բերած մեծամասնությունը». Սենոր Հասրաթյան
![]() 352 Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 21:45 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատմական զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ ցանկացած առաջընթացի հիմքում ընկած է գրագետ ու մտածելու բարձր կարողություններով օժտված մարդկանց ակտիվությունը: Նրանք օրինաչափորեն լինելով հասարակության փոքրամասնությունը, այդուամենայնիվ, իրենց ուսերին են վերցնում մեծամասնությանն առաջնորդելու և զարգացման նոր հորիզոններ հաղթահարելու բավականին ծանր պատասխանատվությունը: Այդպես եղել է միշտ և բոլոր ժամանակներում: Մարդկության պատմությունը փաստում է նաև, որ այդ երկարատև ճանապարհին հաջողել են այն ազգերն ու պետությունները, որոնց մեծամասնությունը՝ հրաժարվելով նեղանձնական ու ինքնաբավ ցանկություններից, ապավինել է մտածելու և գործելու բարձր կարողություններով օժտված փոքրամասնության առաջնորդությանը: Սա բացարձակ ճշմարտություն է և անհրաժեշտաբար կատարելու պահանջ հատկապես այն ժողովուրդների և պետականությունների համար, որոնց ինքնուրույն գոյատևման իրավունքը սահմանափակված է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական լրջագույն բարդություններով: Հ. Գ. Այս օրերին Երևանի փողոցներ են դուրս գալիս համեմատաբար քիչ թվով քաղաքացիներ, քան դա եղել է 2018-ի ապրիլին… Բայց նրանց շարքերում այն մտածող և գործունյա փոքրամասնությունն է, որը պարտադրված է նեղանձնական ու ինքնաբավ ցանկություններով տարված և, այդ ամենի արդյունքում՝ պետության նավը կործանման տանող մեծամասնությանը փրկել վերահաս աղետից… Բայց արի ու տես, որ այդ պասիվ մեծամասնությունը դեռևս անկարող է հաղթահարել այն երևակայական «արդարության» պատնեշը, որն ավելի քան երկուսուկես տարի շարունակ կառուցվել է ստի և կեղծիքի վրա ու արդյունքում հանձնել Հայրենիքի մի ստվար մաս… Արդյունք, որի համար պատասխանատու է ոչ թե մտածող փոքրամասնությունը, այլ ինչ-որ մեկին իշխանության բերած մեծամասնությունը»: ![]() |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18

