Մանրամասներ՝ Բերդավանում հայտնաբերված ադրբեջանցու մասին
![]() 548 Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 22:00 Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Ադրբեջանին սահմանակցող Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ մի ադրբեջանցի ապօրինի ճանապարհով հատել է սահմանը և այժմ ձերբակալվել է: Aravot.am-ի հետ զրույցում Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը տեղեկացրեց, որ տղամարդուն հայտնաբերել են հացի փռի աշխատողները՝ առավոտյան 3- 4-ը ընկած ժամանակահատվածում։ Համայնքապետի խոսքով տղամարդը եղել է քաղաքացիական հագուստով և տեղացիները, երբ բացահայտել են, որ վերջինս տեղացի չէ ահազանգել են ուժային կառույցներին։ «Տեղացիների զանգից հետո ուժային կառույցներն արագ արձագանքել են և ձերբակալել են սահմանախախտին։ Այդ մարդն արտառոց բան էլ չի արել, քանի որ արդեն երեք օր է տեղանքում ուժեղ մառախուղ է և տեսանելիությունը շատ ցածր է, ամենայն հավանականությամբ, շփոթվել և պատահաբար է հատել սահմանը։ Մերոնք անգամ սուրճ են առաջարկել և ոչ մի վատ վերաբերմունք ցույց չեն տվել»,- նշել է համայնքապետը։ Սմբատ Մուղդուսյանի խոսքով վաղուց նման դեպք տեղի չէր ունեցել տարածքում, սակայն գյուղացիների մոտ ոչ մի լարվածություն չկա և բոլորը հանգիստ են։ Նրա փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, թե քաղաքացին Վրաստանի, թե Ադրբեջանի հատվածից է հատել սահմանը. «Այստեղ նման դեպք վաղուց չէր եղել, բայց բնական է, որ սահմանամերձ գյուղերում կարող են լինել նման դեպքեր»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
