Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ամսի 14-ին արևի խավարում է․ խնդրում եմ, զգույշ եղեք»․ Ալինա Դերձյան

«Ամսի 14-ին արևի խավարում է․ խնդրում եմ, զգույշ եղեք»․ Ալինա Դերձյան
547
Կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ., 00:30

Աստղաբան Ալինա Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էմոցիաների պակաս չկա այստեղ, դրա համար զգացածս չեմ գրի:
Բայց ուզում եմ հիշեցնել, որ ամսի 14-ին արևի խավարում է:
Մարդերեն լեզվով ասած դա նշանակում է, որ պետք է պահպանել հոգեկան հավասարակշռությունը, որովհետև այդ օրվա ընթացքում կատարված դեպքերի հետևանքները դեռ երկար ժամանակ դեպրեսիայի պատճառ կլինեն:
Սա դեռ ձեզ հիմա ոչինչ չի ասում, բայց խնդրում եմ, զգույշ եղեք, պահպանեք ինքներդ ձեզ:
Չեք էլ պատկերացնի, թե մենք հիմա որքան խոցելի ենք: Հավատացնում եմ, եթե էմոցիաների ազդեցության տակ ընկնելով քայքայվենք՝ ոչ մեկին ոչ մի օգուտ չենք տա, ավելին, անելիքներս էլ չենք հասցնի:
Սովորաբար գրեթե խավարման օրվա չափ կարևոր են նաև նախորդ և հաջորդ օրերը, այնպես որ...
Պահպանեք ձեզ, միայն հավաքվել է պետք: Անջատել էմոցիաները, միացնել սթափ դատողությունը»: