«Վերջին երեք հարյուր տարիներին Արցախը հայաթափվել է առնվազն չորս անգամ:». Հրանուշ Խառատյան
![]() 421 Կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ., 11:15 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրել է. «Մինչև վերջերս հայկական ֆեյսբուքը հիանում էր Արցախի ռազմունակ տղամարդկանցով և գործունյա կանանցով, հաշվում էր, թե քանի գեներալ ու մարշալ է տվել ցարական Ռուսաստանին ու ԽՍՀՄ-ին, շատերը գիտեին, որ ամենադժվար պայմաններում Արցախում պահպանվել է հայերի ինքնակառավարումը ի դեմս մելիքությունների, գիտեինք, թե քանի արցախցի սպա է մասնակցել Սարդարապատի ճակատամարտին... Ի՞նչ եղավ հիմա, որ «քննարկվում է» ներկայիս պատերազմում արցախցիների դասալքության թեզը, կշեռքի վրա հաշվարկվում վերջին պատերազմին «արցախցիների» և «հայաստանցիների» կշիռը: Վստա՞հ ենք, որ գիտենք, թե պատերազմին մասնակցածների մեջ ծագումով արցախցի հնաբնակ հայաստանցիները որքան են: Որքա՞ն են «արցախցիները» և նրանց կշիռը Հայաստանի գիտության, կրթութան, առողջապահության, արվեստի, բանակաշինության մեջ: Եվ վերջապես վստա՞հ ենք, որ այսպես Արցախը և արցախցիներին չենք օտարում Հայաստանից և հայաստանցիներից: Կարո՞ղ է նույն կերպ վարվենք սյունեցիների հետ, օրինակ: Թե՞ հենց այս պահին այդպես էլ վարվում ենք: Պատմությունը չի ավարտվել, Արցախը Հայաստանի մաս է եղել, մաս է և մաս է լինելու: Ուրեմն Հայաստանը և հայաստանցին կռվել է ի՛ր համար: Եվ երբ գրում եմ Հայաստանը և հայաստանցին, նկատի ունեմ նաև Արցախը և արցախցուն: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
