«15 րոպեում կորցրել ենք մեր հակաօդային ուժերի 50%-ը, հրետանու՝ 40%-ը». Սամվել Բաբայան
![]() 391 Կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ., 17:05 Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը Ղարաբաղի տարածքում 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի 50%-ը, հրետանու 40%-ը։ Այս մասին Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2020), ՊԲ նախկին հրամանատար (1993-99) Սամվել Բաբայանը ներկայացրել է «Մերոնք» հարթակին տված հարցազրույցում: «Հակառակորդն ուներ արբանյակներ, որոնցով դիտարկում էր, նկարահանող ԱԹՍ-ներ։ Դա եղել է 15-20 րոպեում։ Հայկական կողմը եթե կորցնում է հրետանու 40%-ը, մեծ աղետ է, հակաօդայինինն էլ՝ 50%-ը։ Դեռ 2016-ին ես բացատրում էի, որ հակառակորդի հրթիռներն ու հրետանին կարկուտի պես թափվելու են երեխաների գլխին․․․ Դա սկսվել է գլխավոր երկու ուղղություններով՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս։ Չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքում է հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսում ծավալվել, զարգացնում է գրոհները։ Հիմա, որ գեներալներն իրար են մեղադրում, քաղաքականացնում են, դա ինձ համար ծանոթ է 1992-ից, երբ պարտվում են՝ բոլորը մեղավոր են, դավաճան են։ Իմ առաջարկն էր՝ հակառակորդին այդ հնարավորությունից զրկելը, բայց իմ առաջարկին չհետևեցին»,- ներկայացրեց Սամվել Բաբայանը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
