Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ». մարզպետ

«Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ». մարզպետ
279
Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 00:05

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ,
Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։
ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»: