Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով
![]() 1270 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 00:05 Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ։ Այս մասին «Էրեբունի» օդանավակայնում հայտարարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հայտնում է Sputnik Արմենիան: «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական և հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները»,- ասաց Մուրադովը։ Նրա խոսքով ՝ արդյունքում իր անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավով Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից վերադարձել է 44 մարդ։ Մուրադովը նշել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
