Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Թուրքիայի նպատակն է տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը». Հայկ Խանումյան

«Թուրքիայի նպատակն է տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը». Հայկ Խանումյան
441
Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 19:30

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրք֊ադրբեջանական սադրանքներն Արցախում, որը վերջին երեք օրերի ընթացքում լայն թափ է ստացել ու շարունակվում է նաև հիմա, այժմ արդեն ուղղված է ոչ այնքան հայության դեմ, այլ Կովկասում ռուսական ներկայության դեմ։ Թուրքիայի նպատակն է տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը և այդպիսով դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»։