Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, այն տարածվում է ավելի արագ, հայտարարել է միացյալ թագավորության առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոքը:
«Մեր գենետիկ մասնագետների շնորհիվ մի քանի օր առաջ հայտնաբերել ենք կորոնավիրուսի նոր տեսակ, որը կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արևելքում արագ տարածված վիրուսի հետ: Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ նոր տեսակի վիրուսը տարածվում է ավելի արագ, քան արդեն հայտնի տարբերակը»,- ասել է նախարարը:
Հենքոքի խոսքով՝ ներկայում Անգլիայի հարավում 60 տարբեր շրջաններում գրանցվել է վիրուսի նոր տեսակի շուրջ 100 վարակվածություն, և վարակումների քանակն արագորեն աճում է:
Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ գիտնականները ոչ մի հիմք չունեն ենթադրելու, որ վիրուսի նոր մուտացիան կարող է հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի, նաև հիմքեր չկան կարծելու, որ վիրուսի նոր տեսակի վրա չի ազդի COVID-19-ի դեմ արդեն արտադրվող պատվաստանյութը:
«ԱՀԿ-ն տեղեկացված է (վիրուսի նոր տեսակի մասին)։ Վերջին ամիսներին կորոնավիրուսի նման տարբերակներ հայտնաբերվել են Եվրոպայի այլ երկրներում»,- հավելել է նախարարը։

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
17701:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
319Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
178Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
215Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67630.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
66030.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77628.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79328.10.2026, 09:00