«Այլ պարագայում ամենը պարզապես աթոռակռիվ է». Թևան Պողոսյան
![]() 272 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 21:45 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքական պատասխանատվություն և ժողովրդավարություն Վստահ եմ, որ բերված ցանկն անվերջ կարելի է շարունակել, և երբ պնդեք, թե ժողովրդավարություն է Հայաստանում, ժողովուրդն է իշխանության տերը և նա ժողովրդավարության կանոններով է իշխանությունը փոխանցում, ապա բարի եղեք նաև այդ ժողովրդավարության արժեքներով առաջնորդվել։ Այլ պարագայում ամենը պարզապես աթոռակռիվ է, նույն ժողովրդին խաբելու փորձ կամ ինչպես կուզեք կոչեք, բայց ոչ երբեք ժողովրդավարություն։ Եվ այսպես. 1. Հասսան Դիաբ, Լիբանանի Վարչապետ: 2020-ի օգոստոսի 10-ի հրաժարական պատճառը՝ քաղաքական ճնշման և Լիբանանի կառավարության վրա համաժողովրդական զայրույթ՝ աղետը չկանխելու համար: 2. Սիգմունդուր Դավիդ Գուննլենգսոն, Իսլանդիայի վարչապետ. հրաժարականի պատճառը՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության հետ նրա կապերի հայտնաբերում: 3 . Ջեյկոբ Զումա, Հարավային Աֆրիկայի նախագահ. հրաժարականի պատճառը՝ կոռուպցիայի, խարդախության և փողերի լվացման մեղադրանքներ: 5. Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգ, Գերմանիայի Պաշտպանության նախարար. գրագողության համար գիտությունների դոկտորի աստիճանից զրկում: Հիմա այս մարդկանց կատարած հանցանքը համեմատեք նրա հետ, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 ու դրանից առաջ՝ հանգեցնելով Հայրենիքի կորստի, մի ողջ սերնդի կորստի, պետական ինստիտուտների զրոյացման՝ ամեն օր մոտեցնելով պետականության կորստի։ Դե որոշեք հիմա ձեր վարքագիծը, գործողությունները, քայլերը ինչ աստիճանի են մոտ ժողովրդավարության, քաղաքական պատասխանատվության ընկալման և հանուն Հայաստանի առաքելության ծառայելուն։ Հեռացե՛ք, խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով կողքի հայի հանդեպ սիրո և հանդուրժողականության արժեքներով»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
