Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դիմում են ԱԳՆ-ում աշխատող արհեստավարժ և հայրենասեր մարդկանց». Արմեն Աշոտյան

«Դիմում են ԱԳՆ-ում աշխատող արհեստավարժ և հայրենասեր մարդկանց». Արմեն Աշոտյան
187
Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 12:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմում են ԱԳՆ-ում աշխատող արհեստավարժ և հայրենասեր մարդկանց։

Ես գիտեմ, որ ձեզանից շատերն ունեն նույն ապրումները, գնահատականներն ու ցանկությունները, ինչ հայ ժողովրդի մեծամասնությունը՝ աղետալի պատերազմից հետո։

Դուք գիտեք նաև, որ ունեք մեղքի ձեր բաժինն այս պատերազմի հասունացման, դիվանագիտական տապալումների և մեր արտաքին քաղաքականության ճակատագրական ձախողումների համար։

Նախորդ նախարարի պաշտոնանկությունը չի մաքրում ձեզ այդ մեղքից։ Նոր նախարարի տվայտանքները և պարտությունը բանակի վրա գցելը միայն հակառակ էֆեկտն ունեցան։

Դուք տեսել եք՝ ինչպես են գահավիժում հայ-ռուսական հարաբերությունները ու լռել եք։

Դուք տեսել եք՝ ինչպես են դիտավորյալ կերպով փակուղի մտցվում արցախյան բանակցությունները ու լռել եք։

Դուք տեսել եք՝ ինչպիսի ավերածություններ է գործում դավաճան շիզոֆրենիկը ու ոչ միայն լռել եք, այլև փորձել եք լղոզել ու կոծկել։

Դուք տեսել եք՝ ինչպես են թավշյա տականքները փորձում փոխել Հայաստանի արտաքին վեկտորը ու լռել եք։

Դուք տեսել եք, գործող խունտայի արտասահմանյան այցերն ինչպիսի տարակուսանք ու քամահրանք են առաջացնում աշխարհում ու լռել եք։

Դուք տեսել եք, որ լրջագույն մարտահրավերներ ունեցող Հայաստանն ինչպես է իր արտաքին քաղաքականությունը վերածում Մերկելի սելֆիի, Մակրոնի պաչիկի, Թրյուդոյի գուլպաների, Թրամպի հետ պատահական նկարի ու մշտապես կեղծավոր Լադիմիր Լադիմիրիչների ու լռել եք։

Մի՛ լռեք, գոնե հիմա։

Դուք լավ գիտեք, որ անկախ նրանից, թե գերագույն ստակակը ձեր նոր նախարարին որոշակի ազատություն է խոստացել, ձեր բոլոր ջանքերն ապարդյուն են լինելու, քանի նա անպատիժ է մնում այն ամենի համար, ինչը դուք տեսել եք ու լռել եք։

Միացեք «Հայրենիքի փրկության շարժմանը», որ կրկնակի մեղավոր չդառնաք։ Հարգանքով»։