Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ
![]() 997 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 14:35 Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են: Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
234Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
80211.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
45711.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
49111.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
99210.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
89210.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
40210.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
46010.02.2026, 10:30
