«Երբ անբարոյականությունը չունի սահման». Իվետա Տոնոյան
![]() 315 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 16:10 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ անբարոյականությունը չունի սահման... Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց: Գիտեինք նաև, որ հանրության ամենանուրբ լարերի հետ խաղալու մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու համար կանգ չառավ անգամ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի կերպարն օգտագործելուց: Գիտեինք նաև, որ սեփական PR-ի համար Նիկոլ Փաշինյանի կինն ու թիմակիցները կարող են այցելել 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին ու ժպտադեմ նկարներ շ հրապարակել՝ կարծես սարսափելի ոչինչ էլ չի պատահել: Գիտեինք, բայց մինչև վերջին պահը դժվարանում էինք հավատալ, որ Նիկոլի իշխանությունը պատրաստ է անգամ անարգել Եռաբլուրում հանգչող մեր հազարավոր հերոսների հիշատակը: Իշխանական քարոզչամեքենան անամոթաբար այսօր այլանդակ ստի հերթական չափաբաժինն է դրել շրջանառության մեջ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը Եռաբլուրում որդեկորույս մայրերին գումար են առաջարկում բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Լա՛վ, դուք ընդհանրապես որևէ սրբություն ու բարոյական արժեք ունե՞ք: Ես հասկանում եմ, որ դուք ձեր բաղձալի աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ եք ցանկացած անբարո ու ստոր քայլի, բայց անարգել մեր հերոսների հիշատակը մենք թույլ չենք տա: Դո՛ւք եք, որ ձեր անողնաշար քաղաքականության պատճառով ամեն օր ավելացնում եք Եռաբլուրում հանգչող մեր հերոսների թիվը, դո՛ւք եք, որ ձեր բունկերներում ու ապաստարաններում թաքնված սարսափում եք անհետ կորած մեր զինվորների ու գերիների հարազատների աչքերին նայելուց, դո՛ւք եք, որ ժամեր շարունակ անորոշության ու հուսահատության մեջ եք թողնում այն հարյուրավոր ծնողներին, որոնց որդիների գերեվարման մասին տեղեկություններով հեղեղված էր ամբողջ համացանցը: Հետևաբար, գոնե մի փոքր ամոթ ունեցեք ու լռե՛ք... Լռե՛ք, քանի որ ձեր արտաբերած յուրաքանչյուր բառը ձեր դեմ է օգտագործվելու: Դուք չեք պլստալու հանրության ու ժողովրդի ցասումից ու արդարացի դատաստանից: Ժամանակն այլևս ձեր դեմ է աշխատում, բարոյական օրենքներից զուրկ իշխանիկներ...»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
