«90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ Գորիս-Կապան մայրուղուց բազմաթիվ մարդիկ են անհետացել». Գարրի Արզումանյան
255
Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 00:05
Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ, երբ Գորիս-Կապան մայրուղու որոշ հատվածներ թրքերի հսկողության տակ էին, բազմաթիվ անգամ մարդիկ են անհետացել: Անձամբ գիտեմ ընտանիք, որն ուղևորվել էր Կապանից Երևան ու անհետացել, հօդս էր ցնդել ամբողջ կազմով: Իրենց այդպես էլ չգտան: Էդ ժամանակ ազերիներ էին բնակավայրերում, հիմա հիշեցնեմ, սիրիացի վարձկանների ընտանիքներ: Հիմա փորձեք ասել, թե տեռորիզմի վտանգ չի լինելու: Տեռորիզմի բարձրագույն աստիճանի վտանգ է լինելու: Ռուսներն էլ ցանկության դեպքում անգամ չեն կարողանալու վերահսկել: Վերահսկող լինեին, իրենց դեսպանին ուղիղ եթերում չէին գյուլլի:
Ինչքան էլ ուզում ես շրջանցել թեման ու լարվածություն չստեղծել, այնուամենայնիվ, մի օր պիտի առերեսվենք իրականության հետ: Ըստ այդմ էլ. ՀՀ սահմանամերձ տարածքներն այլևս նախկին ապահով գոտին չեն լինելու: Մշտապես առկա կլինի հրոսակների ներթափանցման վտանգ: Տեսնելով նոր վարչակազմի ջանքերով կազմաքանդված ԱԱԾ-ն (թեկուզ սովետական դպրոցի, բայց քիչ թե շատ աշխատող) Ուստի կարծում եմ մոտ ապագայում խիստ ամհրաժեշտ են հետևյալ միջոցառումները 1. Սահմանամերձ գյուղերի ռազմունակ բնակիչներին կցել ավտոմատ հրազեն, ապահովել անհատական պաշտպանական միջոցներով՝ առնվազն 4-5 կարգի զրահաբաճկոն, սաղավարտ,և ռադիոկապի միջոցներով: Մյուս ատրիբուտները, հանդերձանք, վրան, հայտարարել մրցույթ պետպատվերի շրջանակում: Համոզված եղեք, եթե կոռուպցիոն սխեմաներ չմոգոնեք բողազ լցնելու համար, մեր գործարարները 1-2 տարում կողողեն բավականին որակյալ տեղական արտադրանքի հանդերձանքով,վրաններով և այլն: Ունենք արդեն արտադրության օրինակներ: 2. Վերականգնել դպրոցներում ռազմագիտության պատշաճ որակի դասավանդում, վերականգնել ռազմահայրենասիրական խմբակները, կրթական ծրագրերում կատարել ռազմարդյունաբերության բազային գիտելիքների համար համապատասխան խմբագրումները: ԼԳԲՏ, պացիֆիզմի, հակաեկեղեցական ակցիաներն ու ծրագրերը ուղարկել գրողի ծոցը: 3. Պետք է ունենանք կրակային պատրաստության, առաջին բուժօգնության, հակաահաբեկչական գիտելիքներ, կիրառական ձեռնամարտ դասավանդող միջին և փոքր խմբակներ, ուսուցման կենտրոններ ամբողջ երկրի տարածքով մեկ, ՈՄԱ-ն բոլորիս հայտնի, ի դեպ արդեն մտադիր է մասնաճյուղ հիմնել Սյունիքում և այլուր: Հնարավորինս աջակցել այդ կազմակերպություններին: 3,1 Կրակային, տակտիկական պատրաստությունը շատ կարևոր է: Պետք է հասնենք նրան, որ բոլորը տիրապետեն հրազենին ու տիրապետեն բավական լավ: Ամենայն հարգանքով կամավոր տղերքի հանդեպ, բայց հստակ տեսանք, որ կամավորների մեծամասնությունը դիպուկ կրակահերթերի հետ կապված մեղմ ասած խնդիր ունի: Իրենք խրամատներում առավելագույնը կարողանում էին ապահովել անհանգստացնող կրակ, իսկ թշնամու հատուկ ստորաբաժանումն այդ առումով արդեն մի գլուխ բարձր է մեզանից, ինչքան էլ իրենց ոչխար անվանենք ու կիլդիմներ նայենք: Պետք է հիմնել պրակտիկ հրաձգության կետեր, ֆեդերացիա ունենք վաղուց, մրցումներ կազմակերպել եռամսյակը մեկ, խմբակներ հիմնել, մարդկանց, ջահելներին հավեսի գցել :Ջահել աղջիկներն ու տղաները պետք է հաճախեն կրակային պարապմունքների մոտավորապես այնպիսի էնտուզիազմով, ինչպիսին որ հաճախում են ֆիտնես, քրոսֆիտի, պիտի մարզվեն այն էնտուզիազմով ինչպես ասենք, պրեսն են մարզում կամ չգիտեմ, հետույքի մկաններն են մարզում ... Նոիյնը պետք է արվի նաև ձեռնամարտի ու դանակով մերձամարտի համար: Մարտական, ռեալ մարտական պատրաստությունը մեր մեջ պետք է դառնա կենսաձև ու եթե կուզեք, նորաձև, չկորցնելով կիրառական վիճակը: Առայժմ այսքանը, եթե ունեք ավելացնելու բան, գրեք մեկնաբանություններում: Իսկ ես ամեն օր պոստը կխմբագրեմ ավելացնելով կետեր: Եթե ուզում ենք ապրել, պետք է դառնանք Սինգապուրի ու Սպարտայի սիմբիոզ՝ պահպանելով մեր մշակույթն ու վերածնելով կրթական-գիտական համակարգը: Եթե պետք է փոխվենք, հիմա է ժամանակը: Հիմա կամ երբեք: Բայց սկսել ամեն դեպքում պետք է բանակից ու անվտանգությունից ...»: