«Ինչպե՞ս կարող էինք հեռախոսային բաց կապով սպանություն կազմակերպել». Վահրամ Բաղդասարյան
![]() 275 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 22:55 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է իր դեմ հարուցված Քրեական գործին և ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությանը: Հիշեցնենք՝ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։ Եթերի ընթացքում նա հայտնել է, որ իր և Աշոտ Մինասյանի հեռախոսային խոսակցությունը, որի ձայնագրությունը հրապարակել էր ԱԱԾ-ն, մոնտաժված է եղել: Նա անհեթեթ է համարել այն հանգամանքը, թե ինչպես կարող էին իրենք բաց կապի միջոցով սպանություն կազմակերպել. «Ինչպե՞ս կարող է ինձ նման քաղաքական փորձ ունեցող մարդը հեռախոսային բաց կապով սպանություն կազմակերպել»,- ասել է նա: Բաղդասարյանի խոսքով՝ նա Աշոտ Մինասյանի հետ վերջերս է անձամբ ծանոթացել: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
