Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս կարևոր հարցերը լուծելու համար գործող խաղի կանոնները բավարար չեն». Նորայր Նորիկյան

«Այս կարևոր հարցերը լուծելու համար գործող խաղի կանոնները բավարար չեն». Նորայր Նորիկյան
167
Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 18:20

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին հերթին պետք է փորձել լուծել պատերազմի և խաղաղության հարցը:
Արտագաղթի և ժողովրդագրության, ուրբանիզացիայի և գյուղի իրական կյանքը փոխելու համար ինստիտուցիոնալ համակարգերի շոշափելի շրջադարձ է պետք:
Բայց ակնհայտ է, որ այս կարևոր հարցերը լուծելու համար գործող խաղի կանոնները բավարար չեն՝ մեր կյանքի որակը փոխելու համար։
Քաղաքական այս վերնախավը պատրաստ չէ մտնել այս բեռի տակ:
Մեզ պետք է գտնել զարգացման այնպիսի մոդել, որը կապահովի մեր կայուն ու անվտանգ զարգացումը մեր հայրենիքում։
Մենք սպառող հասարակությունից պետք է դառնանք ստեղծող ու արտադրող հասարակություն՝ սկսած գիտական գիտելիքից, վերջացրած սեփական պետությունը պաշտպանելուն ուղղված տարբեր ռազմական համալիրների ստեղծմամբ, ինչու չէ նաև դրանց իրացմամբ այլ շուկաներ։
Մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, որոնք հնարավորություն կտան որևէ խորքային խնդրի լուծում չպայմանավորել լոկ այս կամ այն անձի պատկերացումներով, անգամ, եթե այդ անձը տարբեր հարցերում ունի անգերազանցելի որակներ․․․
Այսպես եմ պատկերացնում ուժեղ, ազդեցիկ և արդար Հայաստանի վաղվա օրը»: