«Մեր երեխաները պետք է ծառայեն ՀՀ ԶՈՒ-ում, ուրիշ ո՛չ մի տեղ». բողոքի ակցիա
![]() 235 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 15:10 «Իմ երեխեն կռվելա, վիրավորվել ա, հիմա էստեղ ա, բայց կիսաբուժված, նորից ուզում են տանեն Ղարաբաղ»,- բողոքում են ՀՀ կենտրոնական հավաքակայանի մոտ բողոքի ակցիա իրականացնող արձակուրդ եկած ժամկետային զինծառայողների ծնողները՝ նշելով, որ թույլ չեն տալիս իրենց որդիներին նորից Արցախ տանել: «Մենք ընդհանրապես դեմ ենք, որ մեր երեխեքին տանեն Ղարաբաղ, մեր էրեխեքը թող Հայաստանում ծառայեն: Մեր պահանջը դա է՝ թող մնան Հայաստանում՝ հա՛մ կծառայեն, հա՛մ կբուժվեն, հատկապես, որ հոգեբանների կարիք ունեն»,- ասացին ծնողները՝ տեղեկացնելով, որ արձակուրդ վերադարձած երեխաների հոգեկան առողջությունը խաթարված է. «Երեխաս վախեցած է, չի կարողանում գիշերը քնել, ատամները կրճտացնում ա, խոսում ա քնած ժամանակ, թոքերում էլ խնդիր ունի, նրան բուժում է պետք»,- ասաց ծնողներից մեկը: Մյուսն էլ հավելեց, թե «փափուկ բարձ» են դնում իրենց գլխի տակ, ասում են՝ իբր պիտի երեխաներին մարզերում ցրեն, հետո նոր որոշեն՝ ուր տանեն: «ՊՆ-ից ասում են, թե Արցախը հայ զինվորների կարիքն ունի, բայց եթե Արցախը մեր երեխաների կարիքն ունի ու էսօր նրանք հոգեբանորեն պատրաստ չեն, հիվանդ են, չեն կարող գնալ, բա չմտածե՞ն նրանց առողջության մասին»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
