Ազատամարտիկները վաղը կլինեն Եռաբլուրում՝ արգելելու համար վարչապետի մուտքը
![]() 268 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 23:20 Ազատամարտիկները վաղը՝ ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք կազմակերպություններ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։ Եռաբլուրը մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր։ Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ։ Դավաճան, երկիր ծախած, զինվորի և կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչև հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծն իրավունք չունի մտնելու սրբավայր։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա։ Մենք խոնարհվում ենք բոլոր զոհվածների և նրանց ծնողների առջև։ Խոստանում ենք վառ պահել նրանց հավերժ հիշատակը՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության՝ նրանց կիսատ թողած սրբազան գործը։ Ազատամարտիկները վաղը՝ ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ։ ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ «Կամավորական շարժում» ՀԲԿ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ «Ազատամարտիկ» ՌՀԿ «Ֆիդայիներ» ՌՀԿ»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
