«Իրական էությունը շատերդ չեք ուզում հասկանալ, բայց պետք է խոսել». Գևորգ Թոսունյան
![]() 316 Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 23:15 Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անտարես»-ի Արմեն Մարտիրոսյանն ասաց մի բան, շատ կոպիտ ու իմ անձնական կարծիքով՝ սխալ շեշտադրումներով, որի իրական էությունը շատերդ չեք ուզում հասկանալ, բայց պետք է խոսել այդ մասին ավելի սթափ կերպով։ «Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ 7 շրջաններն Ադրբեջանի անբաժանելի մասն են»։ Որպեսզի ինձ վրա չհարձակվեք, այս խոսքերը ոչ թե ես, այլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, ավելին, իր ասուլիսում նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը ևս, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջան է։ Հիմա եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ ավելի քան 25 տարի բոլորիս «կերակրել են» հանցավոր խաբեությամբ, ինչի հանցավոր, քանի որ փաստացի պետությունը ոչինչ, կրկնեմ՝ բացարձակապես ոչինչ չի արել, որ այդ 7 շրջանները, Լեռնային Ղարաբաղը լինեն Հայաստանի մաս կամ Արցախը՝ ճանաչվի որպես անկախ պետություն։ Պատահական չի, որ ամեն անգամ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը հիշեցնում է, թե ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունն ու այդ շրջանները մերը չեն։ Այժմ, դիմացինին քրֆելով չի, պետք է նախ փոխել իրավիճակը, աշխատել միջազգային հանրության հետ, ինչպես աշխատել ա վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանն ու ամենակարևորները՝ զինվել, ունենալ հզոր բանակ ու պետություն։ Նոր միայն բոլորը հաշվի կնստեն մեզ հետ»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
