«Կեղծ ընդդիմադիրները ևս իրավունք չունեն սյունեցիների անունից խոսելու». Ժիրայր Սեֆիլյան
![]() 249 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 12:40 «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջունում եմ սյունեցիների ընդվզումը։ Սյունիքը թշնամու համար թափանցիկ դարձրած ապիկար դավաճանն իրավունք չունի որպես ղեկավար ոտք դնելու Սյունիքի հողի վրա և նայելու սյունեցիների աչքերին։ Միևնույն ժամանակ՝ կեղծ ընդդիմադիրները ևս իրավունք չունեն ընդվզող սյունեցիների անունից խոսելու, քանի որ հանդես չեն գալիս մեզ պարտադրված զինադադարի հայտարարության դեմ։ Իրականում երկուսն էլ նույն տիրոջն են ծառայում և ընդամենն աթոռի կռիվ են տալիս։ Այո՛, Նիկոլ Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա։ Սակայն նրա կառավարությանը պետք է փոխարինի այնպիսի անցումային ժամանակավոր կառավարություն, որն առ ոչինչ կդարձնի իրականում կապիտուլյացիայի ակտի վերածված այդ ապօրինի փաստաթուղթը, իսկ գետնի վրա առավելագույնս կչեզոքացնի դրա ծանր հետևանքները։ Նոր, ժամանակավոր կառավարությունը պետք է, բացի գերիների և անհայտ կորածների հարցերից, ունենա երկու առաջնահերթ գերխնդիր՝ 1) Վերանայել արտաքին քաղաքական դիրքավորումը և որդեգրել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն հաղթահարել առկա ռուս-թուրքական փակուղային վիճակը, այլև, համոզված եմ, առանց կրակոցի՝ դիվանագիտական ճանապարհով, գոնե մասամբ հետ բերել Արցախում կորցրած տարածքները, այդ թվում՝ Սյունիքի դիմացի հատվածում վերականգնել զինադադարի օրվա դիրքերը։ 2) Զարգացնել բավարար պաշտպանունակություն, մասնավորապես՝ Սյունիքը դարձնել անառիկ ամրոց։ Ժամանակավոր կառավարության կազմում պետք է չլինեն դավաճանությամբ իրար հետ մրցող ներկաները կամ նախկինները։ Համոզված եմ, որ այդ դեպքում ժամանակավոր կառավարությունը կարող է ոչ միայն համախմբել ժողովրդին և երկիրը հանել անդունդից, այլև պայմաններ ու նախադրյալներ ստեղծել թշնամուն վերջնականապես ջախջախելու, ամբողջ կորցրածը հետ բերելու և կայուն խաղաղություն հաստատելու համար»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
