«Իրականացվում է «օրհնյալ սապոգ» օպերացիայի երկրորդ փուլը». Արա Պապյան
![]() 267 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 16:40 Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՞թե չեք հասկանում՝ ինչ է տեղի ունենում: Իրականացվում է «օրհնյալ սապոգ» օպերացիայի երկրորդ փուլը: Այն է՝ Հայաստանի «սիրահոժար» ներառումը Ռուսաստանի կազմի մեջ: Հիմնական դերն այս հարցում վերապահված է Նիկոլին և նրա շրջապատին: Դա նրանք անում են գիտակցաբար, թե արդեն սովորական դարձած ապիկարության ու տգետության պատճառով՝ ցույց կտա մոտիկ ապագան: Հայաստանը ներքաշվում է անորոշության, քաոսի, անապահովության և նորանոր տարածքների կորստի սպառնալիքի հորձանուտի մեջ: Նման իրավիճակում ցանկացած բանական մարդ ձգտելու է կայունության, հստակության և ապահովության: Վախը զանգվածներին կառավարելու ամենահզոր միջոցն է: Դա ամենաբնական զգացողությունն է: Հենց այստեղ էլ Ռուսաստանի կազմի մեջ մտնելն առաջակվելու է որպես լավագույն այլընտրանք և իրավիճակից դուրս գալու միակ հնարավոր ուղի: Քարոզչական աշխատանքներն արդեն սկսված են: Մի անգամ դա արդեն փորձարկվել և աշխատել է 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի հայ-թուրքական պատերազմով: Ինչո՞ւ չպիտի աշխատի 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմով: Հատկապես, երբ ՀՀ ներկա ղեկավարությունն իր մարդկային, կամային և կազմակերպական հատկություններով էապես զիջում է 1920թ. ղեկավարությանը: «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն. զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող. վրդովեցաւ խաղաղութիւն, ամրատացաւ անկարգութիւն. դրդուեսաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն»: Մովսես, որ է Խորենական աշխահից»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
