Ի՞նչ է սպասվում բուքմեյքերական ընկերություններին. «Ժողովուրդ»
![]() 184 Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 09:15 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նախորդ տարի ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լայն թափով ձեռնամուխ եղավ բուքմեյքերական ընկերությունները փակելու գործընթացին, սակայն դրան զուգահեռ նրա գործընկեր Արթուր Դավթյանը նոր նախագիծ է բերում՝ հենց այդ ընկերություններին պաշտպանող: Նախ՝ նկատենք՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին խորհրդարանի կողմից ընդունվել էր ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքը, որով սահմանվել էր, որ լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական բուքմեյքերական գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում, և այդ օրենսդրական փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեին 2020 թվականի նոյեմբերի 1-ից: Եվ, ահա, պատգամավոր Արթուր Դավթյանը նկատում է, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, հանդիսանալով լիցենզավորման ենթակա գործունեություն, վիճակախաղերի կազմակերպիչների կողմից նախապես վճարվել է 2020 թվականի համար նախատեսված պետական տուրքը, սակայն չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործունեությունը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Եվ նա առաջարկում է նախորդ տարի ընդունված կարգավորումները ուժը կորցրած ճանաչել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
