Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հերթական էժանագին մանիպուլյացիան նախատեսված է Նիկոլին իշխանության բերած ժեխի համար»․ Ն․ Զոհրաբյան

«Հերթական էժանագին մանիպուլյացիան նախատեսված է Նիկոլին իշխանության բերած ժեխի համար»․ Ն․ Զոհրաբյան
148
Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 10:55

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը էլի՛ ստում է
Նիկոլի իշխանությունը ոչ միայն դավաճանների ու պոպուլիստների, այլ նաև տգետների իշխանություն է։ Եվ ահա հերթական մի տգետ Նիկոլին տվել է, իր կարծիքով, փրկօղակ՝ հղում անելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին», որը որևէ կապ չունի ՀՀ պետական սահմանների հետ։
Եվ այսպես, ասում եմ՝ 2010 թվականի օրենքը ոչինչ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։
Աշխարհի որևէ երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
Հերթական էժանագին այս մանիպուլյացիան նախատեսված է Նիկոլին իշխանության բերած ժեխի համար, որը իր տիրոջ ամեն ստից հետո հասնում է նիրվանայի։
Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։
Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության։
Ես ժեխին հայրենիք չեմ տալու։
Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։
Ժեխը իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու։ Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից։
Ու բռնի ուժով տանել կրթելու։
Սա այլևս ազգային անվտանգության լրջագույն հարց է»։