Ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ հրաժարական են տվել
![]() 207 Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 11:50 «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Հայկ Սիրունյանը և Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Սարգսյանը նշեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած անդամներ Արսեն Կարապետյանի, Հայկ Սիրունյանի և Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին, Կարինե Փանոսյանին: Վերջինս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Փանոսյանի մանդատը տրվել է Գևորգ Աճեմյանին: «Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնես Ավանեսովը, Սերգեյ Գյոզալյանը խմբակցության կազմից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել: Նրանք շարունակում են ավագանում անդամի իրենց լիազորությունները: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
