«Դուք հիմա ապօրինի որոշում եք կայացնում». Խաժակյանը՝ փոխքաղաքապետին
![]() 184 Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 12:35 Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց Կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով ուղերձի նախագիծը ներառել նիստի օրակարգում: «Ինչպես հայտնի է, ես և Թեհմինա Վարդանյանը, օրենքով սահմանված կարգով, շրջանառության մեջ ենք դրել Կառավարությանն ուղղված ուղերձ ընդունելու մասին որոշում»,- ասաց նա: Ի պատասխան Խաժակյանի՝ փոխքաղաքապետը նշեց, որ օրակարգում հարցը ներառելու համար պետք է ունենալ անդամների մեկ երրորդի ստորագրությունը: «Ձեր մեջբերած կետը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն: Այժմ մենք գտնվում ենք հերթական նիստի ընթացքում»,- արձագանքեց Խաժակյանը: «Ես արձանագրում եմ, որ դուք՝ որպես նիստը վարող, հիմա ապօրինի որոշում եք կայացնում՝ այն չներառելով օրակարգում: Դա ձեր լիազրությունների գերազանցում է»,- հավելեց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
