«Ամեն ինչ պետք է քննվի ու պարզվի». Գոռ Աբրահամյան
![]() 221 Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 12:30 ՀՀ գլխավոր դատախազաի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ պետք է քննվի ու պարզվի. արդեն նշել ենք, որ նաև այդ 5 մլրդ դոլարի մասին հայտարարություններն են մեր կողմից ուղարկվել ՀՀ ՀՔԾ՝ քրեական գործի շրջանակներում քննելու համար: Բայց ուշագրավը «Հրապարակ»-ի մեր գործընկերների՝ կարծես թե որպես օրինաչափություն ներկայացվող այն պնդումն է, թե քննություն են անում, «հերքելու տարածվող լուրերն «Արցախը վաճառելու» մասին»: Երկու տրամաբանական հարց է առաջանում: Նախ՝ եթե քրեական գործի շրջանակներում այդ հայտարարությունը և առհասարակ ցանկացած նմանատիպ պնդում, քննության առարկա դարձնելն ամեն դեպքում մեկնաբանվելու է որպես «հերքելու» կանխակալ գործընթաց, դրանց իսկության, դրանցում հանցավոր դրսևորումների առկայության պարզման ուրիշ ի՞նչ իրավաչափ միջոց է առաջարկում խմբագրությունը: Երկրորդ՝ եթե մեկնաբանությունը միևնույնն է՝ լինելու այսպիսին, ապա ինչո՞ւ էին մեր կողմից ՀՔԾ ուղարկվելու մասին տրված տեղեկատվության մասին տեղյակ չլինելու պայմաններում լրատվամիջոցները, առանձին իրավաբաններ հնչեցնում հարցադրումներ (ընդ որում՝ իմ կարծիքով տրամաբանական), թե ինչո՞ւ այդ հայտարարությունները չեն դարձվում քննության առարկա հենց քրեաիրավական առումով»: |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
