«Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց». Երվանդ Վարոսյան
![]() 265 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 16:15 Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեից: «8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված երեք քաղաքացիների ձերբակալության հետ: Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց՝ իբր այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին առևանգելու հետ կապված»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Կարող եմ ասել, որ ոտքից գլուխ անհեթեթություն է: Նախ այդ տղաները, ում ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են: Մամուլից ստացած տեղեկություններով՝ այն անձը, ով այդ գործով որպես տուժող էր ներկայացվում, վաղուց արդեն ներկայացրել է իրականությունը: Այն, որ Քաջարանի քաղաքապետը դրա հետ առնչություն չունի, դա փաստ է: Վարոսյանի համոզմաբ՝ իրականացվում է քաղաքական հետապնդում: «Նախաքննական մարմինը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Երբ կներկայացվի, երբ կնշանակվի համապատասխան դատական նիստ, դեռ տեղեկություն չունենք»,- հավելեց փաստաբանը: Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե: Նա հայտարարել էր, որ իր հանդեպ իրականացվում է քաղաքական վրեժխնդրություն: Ավելի վաղ Փարամազյանը պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
