Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր
1654
Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 22:25

Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության իրականացումը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության իրականացման հետ կապված հարցերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ նախարարները քննարկել են նաև երկկողմ մի շարք արդիական թեմաներ և միջազգային օրակարգը: