«17+ ուժերի իրական թեկնածուն Կարեն Կարապետյանն է. Մանուկյանն ընդամենը ճանապարհ հարթող է». Ժիրայր Սեֆիլյան
![]() 342 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 22:50 «Նոյեմբերի 9-ին հաջորդող օրերին մենք տեղեկացված ենք եղել, որ Կրեմլը ներհայաստանյան քաղաքական ընթացքի վերաբերյալ ունի երեք սցենար»,- այսօր՝ հարցազրույցի ժամանակ ասել է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա եթերի ընթացքում հայտնեց, որ այդ սցենարների մասին իրենք առաջին անգամ են բարձրաձայնում. «Առաջին սցենարը Հայաստանի ներսում քաոսային վիճակի խորացումն է, մոտավորապես այն՝ ինչը այսօր տեսնում ենք: Այս սցենարի նպատակը Հայաստանը վերջնականապես պետականազրկելն է, խեղճացնելն ու աբխազացնելն է: Երկրորդ սցենարը գուբերնիայի սցենարն է: Այսինքն՝ դե յուրե կպահպանվի մեր հանրապետության կարգավիճակը, սակայն փաստացի նահանգի կարգավիճակ ենք ունենալու՝ Ռուսաստանի ուղիղ կառավարման վիճակով: Այս երկրորդ սցենարին սպասարկում են այդ 17 կուսակցությունները: Մենք ունենք տեղեկություն, որ այդ 17+ ուժերի հեռանկարային թեկնածուն Կարեն Կարապետյանն է՝ հայտնի գազի Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ընդամենը ճանապարհ հարթողի կարգավիճակում է: Երրորդ սցենարն իրենից ներկայացնում է ՀՀ-ի հետ արժանապատիվ հարաբերություններ, ինչու չէ նաև անցումային իշխանությունը որոշելիս խորհրդակցում Արևմուտքի հետ»,- ասել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ երրորդ սցենարը համեմատաբար ավելի ձեռնտու կլինի Հայաստանի համար, և այժմ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի կյանքի չկոչվեն առաջին երկու սցենարները: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
