«Ռուսական ռազմաբազայի տեղակայումը Սյունիքը կփրկի դատարկվելուց». Էդմոն Մարուքյան
![]() 221 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 01:05 «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտնել է, որ Սյունիքի մարզում «մարդկանց մեջ վախ կա մտած»: «Եթե այդ վախը մարդկանց մեջից մենք չհանենք, ոչ թե հայտարարություններով, որ, ժողովուրդ ջան, ձեր վրա չեն հարձակվի, կամ, ժողովուրդ ջան, մենք ոչ մի միլիմետր չենք զիջում, կամ, ժողովուրդ ջան, մենք ձեր անվտանգությունը երաշխավորում ենք, ժողովուրդը տեսել է՝ իրենց անվտանգությունը ոնց են երաշխավորում, ժողովուրդը տեսել է միլիմետրը զիջում են, թե չեն զիջում և ժողովուրդը տեսել է, թե ինչ է նշանակում ադրբեջանցի և ինչ է նշանակում պատերազմ: Այս վախերը հանելու համար և Սյունիքի մարզը դատարկվելուց փրկելու, այդ մարզը պահելու՝ որպես Հայաստանի Հանրապետության ողնաշար, այս պահին միակ լուծումը ռուսական ռազմաբազայի տեղակայումն է, և շատ հիմնավոր եմ ես դա ասում: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև, տեսեք, ռուսական մեծ զորք հիմա կա Արցախում՝ խաղաղապահ ուժերը: Խաղաղապահ ուժերը սնուցվում են Գյումրիի ռազմաբազայից, Էրեբունիի օդանավակայանից, այսինքն, ըստ էության, պայմանագրի թարմացման արդյունքում հայ-ռուսական, ռազմական բնույթի պայմանագրի մասին եմ ես խոսում, մենք կարող ենք ռուսական բազայի նոր հենակետ ստեղծել, օրինակ, Գորիս քաղաքում, որը կսնուցի խաղաղապահ ուժերին Արցախում և նաև անվտանգությունը կապահովի Հայաստանի Հանրապետության ողնաշարի: Եթե դա չլինի, մենք ուղղակի էդ հայտարարություններով, որ գրում ենք՝ ժողովուրդ ջան, մի անհանգստացեք, ժողովուրդը լսելո՞ւ է, հա՞»,- ասել է Մարուքյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
