Ի՞նչ զենք-զինամթերք է տեղափոխվել Հայաստան, և ովքե՞ր են կալանավորվել. «Ժողովուրդ»
![]() 229 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 09:15 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի ընթացքում հրապարակվեց այն մասին, որ մի շարք անձինք պատերազմի ընթացքում զենք-զինամթերք են տեղափոխել Հայաստան: Եվ, ահա, Հայաստան զենք զինամթերք տեղափոխելու դեպքերից մեզ կոնկրետ մանրամասներ են հայտնի դարձել, թե ովքեր են կալամավորված և ինչ զենք ու զինամթերք են տեղափոխել Հայաստան: Մասնավորապես, Զոհրաբ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու և փոխադրելու շուրջ նախնական համաձայնության գալով Հարութ Միրումյանի և Մեսրոպ Գասպարյանի հետ, 2020թ. հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետությունից գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք են բերել հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ եւ պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ, որոնք ապօրինի պահելով Հարութ Միրումյանի վարած ՈՒԱԶ մակնիշի 35 VV 541 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում՝ Արցախի Հանրապետության Աղավնո անցակետով դեպի Տեղ և Գորիս երթևեկելու փոխարեն զենքերն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել են այլ՝ Խոզնավար-Վերիշեն-Գորիս ավտոճանապարհով։ 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Վերիշեն բնակավայրում տեղակայված ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության անշարժ հենակետում հիշյալ ավտոմեքենան կայանելուց հետո կատարված զննությամբ ինքնաձիգները հայտնաբերվել են ավտոմեքենայի բեռնախցիկից, 60 փամփուշտները՝ հետեւի ուղեւորի դռան գրպանից, իսկ նռնակն ու 17 փամփուշտները Մեսրոպ Գասպարյանը ներկայացրել է իր հագին եղած բաճկոնի գրպանից: Վերոնշյալ 3 անձինք կալնավորված են: Նշենք, որ սա պատերազմի ընթացքում հարուցված քրեական գործերից մեկն է, որով նախաքննական մարմինը հայտարարել է նախաքննության ավարտ եւ գործը ուղարկել դատարան: Մանրամասները՝ թերթի համարում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
