Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է կործանման»․ Դավիթ Հարությունյան

«Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է կործանման»․ Դավիթ Հարությունյան
269
Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 11:15

Չկա իշխանություն, որը սխալներ թույլ չի տալիս և Հանրապետականը, իհարկե, բացառություն չէր: Այս մասին Կառավարության մուտքի մոտ հայտնել է բողոքի ակցիային մասնակցող ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Հանրապետականը, բնականաբար, ունեցել է իր սխալները: Բայց այս իշխանության տարբերությունն այն է, որ նա գտել է շատ նուրբ հոգեբանական հնարք՝ սերմանել ատելություն, որ եթե չկա ներքին թշնամի, պետք է ստեղծել:
Մեր երկիրը կործանվում է, մեր երկիրը շատ հաստատուն քայլերով գնում է կործանման»,- հավելել է Դավիթ Հարությունյանը: