«Նա երկիրը չի թալանել, ընդամենը վաճառել է թշնամուն». Հայկ Մարտիրոսյան
![]() 239 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 12:30 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակիցնե՛ր, ևս մի ուրախ լուր ունենք այսօր: Այսօր Գորիսի 12 տուն հանձնում ենք մեր եղբայր ադրբեջանցիներին: Բոնուսով: Մեր հեղափոխական աստվածն այդպես է ուզում: Հանկարծ տանից դուրս չգաք: Մնացեք տներում: Փողոցում ստոր, տականք նախկիններն են, որոնք աթոռակռիվ են տալիս: Եթե դուրս գաք, անպայման նրանք են գալու իշխանության և շարունակելու են էլի թալանել երկիրը: Նրանք են գալու, որովհետև մենք ոչինչ ենք, մենք հոտ ենք, որ միայն հովիվի հետևից է քայլում: Ինքներս ո՞վ ենք, որ մեր ուզած իշխանությանը բերենք: Մնացեք տներում, թող եղածը մնա: Նա ավելի լավն է, քան նախկինները: Նա երկիր չի թալանել, ընդամենը երկիրը վաճառել է թշնամուն, որն այդ մեր երկիրը հիմա նրանից լավ է ասֆալտապատում, լավ շենքեր արդեն կառուցում, բիզնես զարգացնում: Նստե՛ք, թող հանկարծ կոռուպացված թալանչի պիցցայակեր տականքները չգան, որովհետև նրանք մեր սիրելի ադրբեջանցիներին ուտելու ու վայելելու բան չեն թողնի: Իսկ ներկաները կթողնեն: Ներկաներն ամեն բան մեր սիրելի թշնամուն գեղեցիկ փաթեթավորմամբ ու առանց թալանելու են հանձնում: Չէ՞ որ կիրթ թշնամուն պետք է պարկեշտ տեսքով հողերը նվիրել: Իմ իմաստուն հա՛յ ժողովուրդ, մի երկու-երեք տարի փնտրենք լավ ղեկավար, մեր ճաշակով նոր հովիվ ու աստված, որ մեր սրտով այդ մարդուն բերենք իշխանության: Իսկ մինչ այդ՝ թքած Սյունիք-մունիքների վրա: Հիմա Սյունիք էլ չենք գնա: Հետո՞: Երևանը մեզ բավարար է: Մի բուռ մարդ ենք, բա մեզ պե՞տք է մեր եղբայր թուրքերի պատմական հողերը, որ չենք ուզում տալ: Մնացե՛ք տանը, իմ հա՛յ ժողովուրդ: Կարևորը լուցկի ու նավթ գնեք: Շուտով պետք կգա, եթե նախանձ եք ու չար ու որոշեք ձմռանը դժբախտ ու դժգույն Կասկադի ձեր տներն էլ այրել»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
