«Վարչապետի հրամանն օրենք չէ». ՀՀ փոխոստիկանապետ
![]() 235 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 14:55 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավապահ համակարգից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ աշխատանքից դուրս գալու որոշումն իրենց անձնական դիրքորոշման հարցն է։ «Հիմնականում դրանք կապված են անձնական խնդիրների հետ։ Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից ազատման դեպքեր գրեթե չեն եղել»,- ասաց Ֆիդանյանը։ «Եթե նորից հրաման լինի վարչապետի կողմից, թե ուզում եմ արյան գետեր հոսեն, կկատարե՞ք այդ հրամանը»,- փոխոստիկանապետից հետաքրքրվեցին լրագրողները։ Ի պատասխան նա ասաց․ «Մենք կապահովենք օրենքով մեզ վերապահված գործառույթները։ Օրենքով եթե դուք գտնեք նման կետ, ապա ինձ տեղեկացրեք»։ Հարցին, թե վարչապետի հրամաններն իրենց համար օրե՞նք են, Ֆիդանյանը պատասխանեց․ «Վարչապետի հրամանն օրենք չէ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
