Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Վրաստանի նախագահը Գախարիային նշանակել է վարչապետ

Վրաստանի նախագահը Գախարիային նշանակել է վարչապետ
1089
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 12:15

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային երկրի վարչապետ նշանակելու մասին: Այս մասին հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։

«Վրաստանի Սահմանադրության 56-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Գեորգի Գախարիային նշանակել Վրաստանի վարչապետ»,- ասված է Զուրաբիշվիլիի հրամանագրում:
Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի միաձայն քվեարկել է Գեորգի Գախարիային երկրի վարչապետ նշանակելու օգտին: