«Այս որոշումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների». Անի Սամսոնյան
![]() 413 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 16:50 ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։ «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը։ Բնակիչների համար անակնկալ ու անհասկանալի այս որոշումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և լրացուցիչ լարվածության՝ հատկապես պատերազմից հետո առաջացած անվտանգային նոր իրողությունների և անորոշությունների հետևանքով։ Հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Սոթքի՝ որպես սահմանամերձ բնակավայր դառնալու հանգամանքը, խնդրում եմ ընդառաջել բնակիչների խնդրանքին և պահպանել խոշորացված համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրում»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
