«Տները վառելու երևույթն այնքան ծանր չէր, ինչքան՝ տների թալանը մեր հայերի կողմից». Հ. Մնացականյան
![]() 887 Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 00:15 Արցախյան պատերազմի մասնակից, եղբորը պատերազմի ժամանակ կորցրած Հարություն Մնացականյանը ֆեյսբոուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, թե որն է եղել իր համար ամենածանր օրը: «Բոլորը կարծում են, թե դա ամենահարազատ մարդկանց կորցնելն է, տարածքների կորուստն է, բայց ոչ: Հավատացե՛ք, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ իր տունը կառուցած մարդու կողմից իր տունը վառելու երևույթն ինձ համար այնքան դժվար չէր, որքան այն տեսարանը, թե ինչպես էին մեր հայերը մի աննկարագրելի երջանկությամբ թալանում մեր սիրելի քարվաճառցիների տները: Երբեք իմ մտքից չի թռնի այն տեսարանը, թե ինչպես էին Քարվաճառի նախկին փրկարար ծառայության պետ Սամվել Խաչիկյանի տունը մտնելով ու տեսնելով, որ գույք ու նյութական այլ իրեր կան, տղամարդկանցից մեկը ձեռքերը շփելով ասաց՝ ջան, ախպեր, կպավ: Այո՛, հայի այդ տեսակը պարտվեց, սակայն Նարեկի, Թովմասի, Բոսյայի, Գուրգենի ու մնացած տղաների տեսակը չպարտվեց»,- ասել է Հարություն Մնացականյանը՝ հավելելով, որ հայը պետք է վերաարժևորի իր արժեքները և շատ տուրք չտա նյութական և ժամանակավոր բարիքներին: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
