Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Աշխատակիցը հարցրեց՝ ի՞նչ եք անելու այս գումարով․ կարծեմ Արարատբանկն էր». Նարինե Կռոյան

«Աշխատակիցը հարցրեց՝ ի՞նչ եք անելու այս գումարով․ կարծեմ Արարատբանկն էր». Նարինե Կռոյան
314
Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 15:45

Դասախոս, արձակագիր Նարինե Կռոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու անհասկանալի փաստ, որոնք իմ բանականությունը հրաժարվում է ընկալել:
Ի՞նչ է սա
1. Դրամական փոխանցում էի ստանում, կարծեմ, Արարատ բանկն էր: Երկար չսպասեցրին: Սակայն.... աշխատակիցն անսպասելի հարցրեց.
- Ի՞նչ եք անելու այս գումարով...
Մի պահ չհասկացա, շփոթվեցի.
- Ինչո՞ւ եք հարցնում, ի՞նչ իրավունքով....
- Կենտրոնաան բանկն է պահանջում, մենք մեղք չունենք:
- Այսինքն՝ Կենտրոնական բանկը «Անձնական տվյալների պաշտպանության մասինՀՀ օրենքն» է խախտում՝ դուք էլ նրա հետ միասին:
- Մենք մեղք չունենք, կներեք...
- Լավ, գրեք՝ պարան եմ առնելու, որ կախվեմ:
Վարագույր:
2. Հաշվեհամար կար ձեռքիս՝ թանկարժեք բուժման կարիք ունեցող զինվորի: Առաջին 5 թվանշաններից հասկացա, որ Յունիբանկում է: Գնացի, կտրոն վերցերցի և սպասեցի, սպասեցի, սպասեցի.... Առաջին անգամ էի այդ բանկից օգտվում և աշխատակցին խնդրեցի, որ օգնի՝ փոխանցումս տերմինալով անեմ: Պարզվեց, որ անհրաժեշտ է նաև ստացողի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը (լավ է, որ ժամի պահանջ չկար), ինչը, բնականաբար, ես չգիտեի:
Աշխատակիցն ասաց, որ եթե չգրենք, փոխանցումը չի ընդունի: Մի խոսքով, երկար-բարակ մտածելուց հետո որոշեցինք աշխատակցի տվյալները ներբեռնել: Գումարը գնաց, բայց դա դեռ վերջը չէր:
Տունդարձի ճանապարհին զանգ ստացա: Ասացին՝ Յունիբանկից է, որ սխալ է եղել, որ ստացողի ծննդյան տվյալները իմ գրածին չեն համապատասխանում, և գործարքը կմերժեն:
Չզայրացա. ուժ չունեի, լացս եկավ: Սառը քամու տակ կանգնած լաց եղա, չամաչեցի:
Ասացի՝ խիղճ ունե՞ք, ես էդ տղային չեմ ճանաչում, հո փող չեմ գողանում, տալիս եմ: Իրեն շատ է պետք... խնդրում եմ: Երևի խոսողը հասկացավ: Ասաց՝ լավ ու անջատեց հեռախոսը»: