«Հատուկ սարքավորումներ կիրառեք՝ թաքնված զինծառայողների վայրը պարզելու համար». Գոհար Մելոյան
![]() 376 Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 18:50 Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիք պարտված, շուրջ 5000 զոհ, 1000-ավոր անհայտ կորած, գերեվարված, վիրավորված ու անտուն մնացած հայրենակիցներ ունեցող իշխող ուժը նախաձեռնում է՝ 1. բախում հրահրող երթ դեպի Եռաբլուր, որն ամփոփվում է՝ «Նիկո՛լ, վարչապետ» բացականչություններով, ծափերով և սուլոցներով, զոհված հերոսների հարազատներին հարվածելով ու հրելով, 2. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման գործընթաց, 3. մասնագիտացված դատարանների հիմնում՝ մարդկանց կալանավորելու նպատակով, և այդպես շարունակ։ Վերոնշյալնե՞րն են այս խայտառակ իրավիճակում օրակարգային առաջնահերթություն ունեցող խնդիրները։ Չնայած ձեր համար ակնհայտ է, որ՝ ա՛յո, քանի որ ձեր միակ առաջնային օրակարգը՝ աթոռին սոսնձված մնալն է։ Չէ, լրիվ կտրվել եք ձեր իսկ ձեռքով խեղած իրականությունից: Արդեն 90 օր է անցել պատերազմի մեկնարկից, և 47 օր այդ խայտառակ կապիտուլյացիոն ակտից, միգուցե նեղություն կրեիք անհայտ կորածների և գերեվարվածների որոնողական և հետբերման աշխատանքների օպերատիվությունն ապահովելու ուղղությամբ: Գոնե, օրինակ. 1. Զանգերը տեղորոշող սարքավորումներ կիրառեիք՝ թաքնված զինծառայողների գտնվելու վայրը պարզելու և դուրս բերելու նպատակով (իսկ այդպիսի բազմաթիվ զանգեր են եղել): 2. ԴՆԹ անալիզների կարճաժամկետ ապահովման սարքավորումներ ներկրեիք, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հարազատներին, որոնողական աշխատանքներ կատարելու և ձեր գլուխն ազատելու նպատակով, Արցախ ճանապարհելու փոխարեն։ Ի վերջո, խոսքը մարդային կյանքերի մասին է, ու հայտնի է, որ այս թեմաներին անդրադառնում եք բացառապես բարձրացող աղմուկը կանխելու և աթոռներիդ սպառնացող վտանգը նվազեցնելու նպատակով, կամ, գոնե, կարող մասնագետներին ներգրավեք, բոլորն էլ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
