Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ կաներ սպարապետ Վազգենը՝ լսելով եղբոր թրքասեր դիֆիրամբները». Գ. Համբարյան

«Ի՞նչ կաներ սպարապետ Վազգենը՝ լսելով եղբոր թրքասեր դիֆիրամբները». Գ. Համբարյան
328
Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 18:35

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կաներ սպարապետ Վազգենը՝ լսելով եղբոր թրքասեր դիֆիրամբները
Այս թրքասեր դիֆիրամբների հեղինակը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ով մինչև հիմա ապրում է 21 տարի առաջ սպանված եղբոր անվան ու վայելած փառքի շնորհիվ:
Ու սա խոսում է քարտեզներից ու ինչ֊որ բաներ ապացուցու՞մ: Նախ, ոչ մի քարտեզում Շուռնուխն ադրբեջանական չի եղել: Այսպիսի բան իրենց թույլ չեն տվել նույնիսկ ազերիները: Համոզված եմ, եթե լիներ այդպիսի մի քարտեզ, սրա ընկերը՝ դավաճան Նիկոլը հիմա Իլհամին նվիրած կլիներ ամբողջ Շուռնուխը:
Սա նաև երևի մոռացել է, որ, ըստ նույն այդ քարտեզի, ադրբեջանցիներին պատկանող բազմաթիվ բնակավայրեր հենց իր եղբայրն է ազատագրել, քանի որ գիտեցել է, որ դրանք մեր պատմական հայրենիքի մասն են կազմել և զավթվել են մեզնից թուրքերի կողմից:
Ստացվում է՝ այս անգրագետը սեփական եղբորը մեղադրում է ադրբեջանական բնակավայրեր գրավելու մեջ: Երևի դրա համար էլ իր «օկուպանտ» եղբոր արձանը թողեց Շուշիում, որ իր կողմից պաշտպանվող ադրբեջանցիներն այն հրապարակային պղծեն...
Դավաճան Նիկոլին սպասարկելով՝ սա չի հասկանում, որ ինքնաոչնչանում է և ցեխ է շպրտում եղբոր «ապրածի» վրա:
Չմոռանալով, թե ում եղբայրն է՝ գոնե լռեր...»: